Tert.am-ը գրում է․
Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Կարևորը ժողովրդի վստահությունն է: Դուք այն ունեք: Դա երևում է ընտրությունների արդյունքներից: Դա շատ կարևոր է: Երկրի կյանքում նման բարդ պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման համար»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Փաշինյանն անդրադարձել է անվտանգությանն առնչվող հարցերին և դրանց շուրջ վերջերս տեղի ունեցող ակտիվ քննարկումներին: Վերջինս խոսել է տարածաշրջանում ստեղծված ոչ կայուն իրավիճակի մասին՝ ընդգծելով ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:
«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատումներով, թե ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարցով քննարկում տեղի կունենա այսօր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ