med.news.am-ը գրում է․

Առանց սպորտի եւ դիետաների նիհարելու համար հարկավոր է առաջին հերթին լավ քնել, հավաստիացնում է սննդաբան Տատյանա Ռազումովսկայան (Ռուսաստան)։

«Կիսատ քունը, եթե պարբերական է, նվազեցնում է ախորժակը փակող լեպտին հորմոնի մակարդակը։ Փոխարենը ավելանում է այնպիսի հորմոնների քանակությունը, ինչպիսին են գրելինը եւ կորտիզոլը, որոնք սաստկացնում են քաղցը»,- ասել է նա ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ կորտիզոլի ավելցուկը հանգեցնում է, մասնավորապես,  չափից շատ ուտելու եւ փորի շրջանի ճարպի ավելացման։

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել ամենօրյա կերակրացանկում ներառել 20-40 գրամ բջջանյութ։ Նա նշել է, որ սննդային մանրաթելերը կարգավորում են խոլեստերինի եւ շաքարի մակարդակը եւ դրականորեն են անդրադառնում աղիների վրա ու ազատում քաղցի զգացողությունից։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նիհարելու համար կերակրացանկում ներառել սպիտակուց՝ 1,2-1,5 գրամ մեկ կիլոգրամ քաշի համար։

Սպիտակուցի մարսումը երկար պրոցես է. դուք ձեզ ավելի երկար կուշտ կզգաք։ Սպիտակուցի յուրացման վրա օրգանիզմը ծախսում է ավելի շատ կալորիաներ, քան ածխաջրերի»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել