Հնէաբանները հայտնաբերել են տաճարի ավերակներ, որտեղ հարյուրավոր տարիներ առաջ պահպանվել է Մովսեսի պատվիրաններով տապանակը։ Դա տեղի է ունեցել Բետ-Շեմեշ գյուղում կատարվող պեղումների ժամանակ։ 10-րդ դարում՝ մինչ սրբավայրի ավիրումը, ուխտի տապանակը տեղափոխվել է Երուսաղեմ, այնուհետև անհայտ եղանակով անհետացել է հին հրեական պետության մայրաքաղաքից։ Այսօր սրբավայրի գտնվելու վայրն անհայտ է, իսկ դրա որոնումները շարունակվում են 2500 տարի։ 

Պեղումներ իրականացնող հնէաբանները չէին էլ պատկերացնում, որ հենց այդ վայրում կգտնեն տապանակը։ Նրանք Բետ-Շամեշում աշխատում էին 2012 թ․ սկսած, և միայն հիմա է հաջողվել գտնել մեծ քարե սեղանը, որի վրա այն պատգամներն են, որոնք Մովսեսն ստացել է Սինա լեռան վրա։ 

Մասունքի առկայության մասին վերջին հիշատակումն արվել է մ․թ․ա․ 662թ․, երբ արքայի կողմից հրահանգվել էր ձեռք չտալ սեղանին։ Երուսաղեմի վրա Նաբուգոդոոսորի զորքերի հարձակումից հետո՝ մ․թ․ա․ 586 թ․, տապանակն անհետացավ, իսկ հրեաներն ուղարկվեցին Բաբելոն։

20-րդ դարում ի հայտ եկան վարկածներ առ այն, որ տապանակը Երուսաղեմից դուրս չի եկել և գտնվում է Տաճարի լեռան տակ։ Սակայն տեղում պեղումներ անել չի ստացվում, քանի որ յուրաքանչյուր միջամտությունը միջպետական լարվածություն է առաջացնում Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի միջև, որոնք առանձին վերահսկում են տաճարը, մասունքներն ու տարածքը։

Մասունքն անմիջապես գտնվում է կողպեքների տակ, այդ իսկ պատճառով այսօր մասնագետները չեն կարողանում միանշանակորեն հավաստել, որ տապանակի տակ հենց Մովսեսի սուրբ մասունքն է գտնվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել