Սահմանադրությունը մեր նորանկախ պատմության մեջ ամենաայլանդակված երևույթներից մեկն է, որն օգտագործվում է ըստ ժամանակի իշխանության քմահաճույքի։ Աշխարհի հսկաներն էլ թողնում են, որ մեզ մոտ տեղի ունենա ռեսուրսների սահմանադրական վերաբաժանում, հետո իրենք են թաթը դնում պետականության մնացյալ անկյունաքարերի վրա։
Չկասկածեք, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա ամիսներին կնախաձեռնի սահմանադրական նոր փոփոխություն` վարչապետի պաշտոնից նախագահի աթոռին բազմելու համար։ Ախորժակը ուտելիս է բացվում։
Մինչդեռ Սահմանադրությունը պետք է լինի ազգային, ունենա հստակ գաղափարախոսություն և կյանքի ճանապարհ, ոչ թե արտապատկերի այս կամ երկրի ունեցածը՝ փոխված անուններով։
Մենք ունենք Դատաստանագրքի նման հանճարեղ աշխատություններ, որոնք մինչև հիմա շատ գերտերությունների սահմանադրության հիմքում են։ Ի՞նչն է մեզ խանգարում մեր պետության համար ունենալ սեփականը, ազգայինը։
Հասկանում եմ, որ շատ պաշտոնյաներ և նրանց դրսի հովանավորները «ազգային» բառից սարսափում են ճիշտ այնպես, ինչպես եթե խաչը ցույց տաս սատանային։
Այո, ազգային պետությունը մեր խաչն է, որով մենք քայլելու ենք առաջ՝ ստեղծելով նաև կենսունակ ու ազգային Սահմանադրություն ու գաղափարախոսություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158384017003831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել