Style.news.am-ը գրում է․

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ու կրակոտ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարերում դերասանուհին կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսատաբատ, համարձակ դեկոլտեով տոպ, բարձրակրունկներ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, արտահայտիչ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված լուսանկարերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էվան սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Երբ դու գաս, իմ հոգին կխաղաղվի... խոստանում եմ կյանքդ արեիի պես լուսավորել ու ջերմացնել»,- գրել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել