Մեր երկրի սահմանների պաշտպանությունից ձեռքերը լվացել է 《հպարտ》քաղաքացիների ընտրած իշխանությունը, իսկ ինչու՞ չպետք է լվանա ՀԱՊԿ-ն։ Ամիսներ շարունակ 1000-ից ավել ադրբեջանական զինվորներ օկուպացրել են Հայաստանի տարածքները, իսկ սրանք լռում էին մի պարզ պատճառով, որ 《հպարտները》 մոռանան դրա մասին և ձայն տան իրենց, տվեցին, բա հետո՞։ Հետոն եկավ, հիմա սրանք ուզեն-չուզեն մի ձև հարցը պետք է լուծեն, և վերջապես` էդ ո՞ր կառույցը պետք է նույն ՀԱՊԿ-ում, միջազգային ատյաններում պաշտպանի Հայաստանի շահերը. Արտգործնախարարությու՞նը, որում նախարար ու տեղակալներ նույնիսկ չկան, Անվտանգության խորհու՞րդը, որի թրքասեր քարտուղարը էդպես էլ չհասկացավ, թե ինչ կառույցում է հայտնվել , թե` ով կամ որ կառույցը։
Երբ դու քո սահմանը չես պահում, ուրիշի հեչ էն բանին էլ չի քո անվտանգությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել