Tert.am-ը գրում է.
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստ վայելել Հռոմում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ նրան նկատել են Fendi նորաձևության տուն այցելելիս։ Պարբերականը նշել է, որ մինչ այդ աստղը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ այցելել է Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը։
40-ամյա հեռուստաաստղը պապարացիների կողմից արված լուսանկարներում կրում է սև նեղ զգեստ և սև բարձրակրունկ սանդալներ՝ դրանք համադրելով գինեգույն ժակետի և արևային գլխարկի հետ։ Հեռուստաաստղն իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով։ Նորաձևության տուն այցելելիս նրան դիմավորել է ապրանքանիշի ներկայացուցիչը, որի հետ գրկախառնվելու պահը պապարացիների աչքից չի վրիպել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: