Նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելը ծանր է։ Նույնքան ծանր, որքան իր ավանդն է մեր երկրում։
Ամեն տարի գրելով Ձեր ուսերին ծառացած բեռի մասին մշտապես մտածում եմ՝ հնարավոր էր գեթ մեկ ակնթարթ առարկայացնել այդ ծանրությունը, որպեսզի շատերի համար այն հասկանալի դառնար։
Ավա՜ղ… շատերի հասկանալու գինը Ձեր կերտած հաղթանակի փոշիացումն էր։
Ձեր մինչ օրս արվող ազգային ահռելի աշխատանքի փաստի գիտակցումը շատերի կողմից ամփոփված է մի նախադասության մեջ։
Նախագահը մի բան կանի, սենց չի թողնի Հայաստանն ու Արցախը։
Ձեր իսկ մտքով պարոն նախագահ։ Ձեզ հետ մի խրամատում լինել ու Ձեզ հետ աշխատելը մեծ պատիվ և պատասխանատվություն է։
Շնորհավոր պարոն նախագահ։
Մեր հայրենիքի ճակատագրի միահյուսված Ձեր կյանքում ամեն ինչ պայքարի մասին է։
Ձեզ ուժ հանուն մեր Հայաստանի ու մեր Արցախի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել