Պատերազմից հետո Ադրբեջանը և Թուրքիան արդեն մի քանի անգամ անցկացրել են համատեղ զորավարժություններ, ընդ որում՝ զորավարժությունների գերակշռող մասը անցկացվել են Հայաստանի սահմանի երկայնքով։
Հենց հիմա օրինակ կրկին զորավարժություններ են ընթանում Ադրբեջանում։
Էրդողանը ամեն պատեհ-անպատեհ պատճառով հայտարարում է, որ պատրաստակամ է «եթե պետք լինի» անսահմանափակ զինված օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Ադրբեջանը իր հերթին կտրուկ ավելացնում է իր ռազմական ծախսերը, բանակայինների թիվը, սպառազինության քանակը։
Զուգահեռ Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտ սպառնում են Հայաստանին նոր պատերազմով, եթե հայերը հանկարծ «դանդաղեցնեն» ցամաքային ճանապարհ տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի լոգիստիկ միավորման համար (Սյունիքի միջանցք)։
Էրդողանը Շուշիում հայտարարում է, որ չի բացառում նոր թուրքական ռազմաբազաների տեղակայումը Ադրբեջանում։
Ալիևը ուղղակի իրեն պատառ-պատառ է անում՝ պահանջելով շուտափույթ բացել «Մեղրիի միջանցքը»։
Զուգահեռ Թուրքիան ակտիվ ձևավորում է, այսպես կոչված, «Թուրանի բանակ» ռազմաքաղաքական նախագիծը, որը ենթադրում է մի քանի թուրքալեզու պետությունների ռազմական ներուժի միավորումը փաստացի Թուրքիայի կառավարման տակ։
Ադրբեջանական զորքերը արդեն տեղակայվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում և վերահսկում են Հայաստանի հարավային ստրատեգիկ ճանապարհը։
Ի՞նչ է անում ներկայիս հայկական իշխանությունը։
Հայաստանի ներկայիս իշխանությունը պատրաստվում է իբր «բարեփոխել» մեր բանակը և, ես ունեմ մե՜՜՜ծ կասկածներ, որ բարեփոխումները կբերեն մեր բանակի քանակի և ներուժի կրճատմանը։ Զուգահեռ փաշինյանական վարչակազմը կամաց-կամաց համոզում է մեզ, որ պետք է սահմանները բացվեն թուրքերի և ադրբեջանցիների առջև, և ընդհանրապես «խաղաղություն պետք է տիրի տարածաշրջանում» (սա ամենա զավեշտական փաստարկն է իշխանությունների) ։
Արցախի մասին փաշինյանական իշխանությունները աշխատում են երկար-բարակ չխոսել, Հայաստանի անվտանգության մասին նույնպես չեն ուզում խոսել և, առհասարակ իրական խնդիրների մասին չեն ուզում էս մարդիկ խոսել։
Փոխարենը չագուճը և "պողպատյա մանդատը" իրենց հիմնական թեման է, որով ի դեպ իրենք ընտրություններում մարդկանց գազազացրին։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են իրենք չեզոքացնելու Հայաստանի դեմ պատերազմի ակտիվ նախապատրաստվող Ադրբեջանին,неужели միյան " իշխանամետ "հպարտ քաղաքացիների" խաղաղասիրական կոչերով...վա՜յ, մոռացա, կներե՛ք։
Ըստ երևույթին, մուրճով կջարդեն բոլոր ասքյարների գլուխները, իսկ «պողպատյա մանդատով» հատիկ֊հատիկ կխոցեն Բայրաքթարները։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ օրի ենք հասել և, ի՞նչ արհավիրք է մեզ սպասում։
Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ ...Ապագա Կա՛...Վայելե՛ք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/829368021305134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել