Բոլորը գիտեն, որ օլիմպիական խաղերը մարզիկների համար նախատեսված մրցաշար է, որը կայանում է 4 տարին մեկ անգամ: Վազորդները, աթլետներն ու այլ մասնակիցները աշխարհի տարբեր անկյուններից այցելում են կազմակերպիչ-պետություն, և յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ հենց ինքն է լավագույններից լավագույնը:
Սակայն միշտ չէ, որ ամենն այսպես է եղել: Մրցումներին ցանկանում էին մասնակցել բոլորը, այդ իսկ պատճառով 1912-1948 թթ. օլիմպիադայի շրջանակներում արվեստի մրցույթներ ևս կազմակերպվեցին: Առաջին հորիզոններն ընդլայնել որոշեց Պիեռ դե Կուբերտենը:
1984 թ. կազմավորվեց օլիմպիական կոմիտեն: Դրա առաքելությունների թվում էր սպորտային միջոցառումների շրջանակներում քաղաքացիների ֆիզիկական ու հոգեկան առողջության ամրապնդումը: Մասնակիցները կարծում էին, որ սպորտը պետք է համընթաց զարգանա արվեստի հետ, հետևաբար շրագրում ներառեցին նաև նկարչական, գեղարվեստական և այլ մրցումներ, որոնց թեմատիկան կապված էր սպորտի հետ:
1912 թ. 5-րդ օլիմպիական խաղերին մասնակցեց 33 նկարիչ: Հաջորդող երկու օլիմպիադաներին գեղանկարչական մրցումներն անցկացվում էին հիմնական սպորտային մրցումներին զուգահեռ: 1924 թ. ժյուրիի դատին հանձնվեց 200 աշխատանք, որոնց գերակշիռ մասը խորհրդային նկարիչների վրձնին էր պատկանում: Հաջորդող մրցումների ժամանակ արվեստի գործերի թիվն աստիճանաբար մեծանում էր:
Հետագայում կոմիտեի անդամները որոշում կայացրին նկարիչների մրցումները ցուցահանդեսներով փոխարինելու: Օլիմպիադային սկսեցին մասնակցել բանաստեղծները, արձակագիրները, կոմպոզիտորները, նկարիչները, քանդակագործները: Շնորհիվ սրա՝ արվեստի շատ գործիչեր մեծ հայտնիություն ձեռք բերեցին աշխարհում: Այսօր, սակայն, նրանք «մրցում են» այլ միջոցառումների շրջանակներում:



