«Սևանա լիճը կրկին ծաղկել է։

Դեռևս հունիս ամսվա առաջին տասնօրյակին նկատվել է լճի ծաղկման պրոցեսը։ Այս պահին կապտականաչավուն ջրիմուռներն ավելիատ նկատվում են Փոքր Սևանում։
Կապտականաչ ջրիմուռների աճին հիմնականում նպաստում են․

. Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից, սպասարկման և ժամանցի օբյեկտներից 
կեղտաջրերի մուտքը լիճ

. Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ,

. Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները

. Տեղումների սակավությունը։

. Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով նորմայից  բարձր է լինում գոլորշիացումը:

Հատկապես վերջին շրջանում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղությամբ կատարվում են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես՝
Ոռոգման նպատակով լճից իրականացվող ջրառի պահանջարկի ճշգրտման աշխատանքներ,
Քանդվել և շարունակվում են քանդվել բոլոր այն շինությունները, որոնք կառուցվել են ծովի մակերևույթից 1903 մետրից ցածր հատվածում՝ շուրջ 1600 շինություն,
Մեկնարկել և շարունակական բնույթ են կրում մաքրման կայանների տեղադրման աշխատանքները,
Ձկնաբուծության և ձկնորսության աստիճանաբար ճշտգրիտ կազմակերպում․․․և այլն։

Սակայն ամենակարևոր միջոցառումը պետք է իրականացնենք մենք՝ փոխելով մեր վերաբերմունքը Սևանա լճի և առհասարակ շրջակա միջավայրի նկատմամբ»։

May be an image of outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել