Դրախտում 4 օր է խմելու ջուր չկա։ Այո, Արագածավան համայնքում, որտեղ քարոզարշավին գտնվելիս մուրճով սպառնացող ծաղրածուն հայտարարեց, թե բնակիչները դրախտում են ապրում, խմելու ջուր չկա, և մարդիկ առնում են մեքենաներով Թալինից բերված ջուրը։ Արդեն 4 օր է նույնիսկ այդ առնելու ջուրը չկա։ Սա, ի դեպ, այն համայնքն է, որտեղ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց սիրելի Նիկոլին դիմավորել են ոչ միայն աղ ու հացով, այլեւ դրա շքախմբի վրա ու ոտքերի տակ վարդի թերթիկներ են շաղ տվել: Ընտրությանն էլ վստահաբար շատ ձայն տվել։
Ասածս նա է, որ թողեք իրենց սիրելին 《աշխատի》, մարդիկ երևի գոհ են, որ 3 տարվա մեջ սրանք իրենց ջրի հարցը չեն լուծել և դրա համար էլ ձայն են տվել սրանց։
Վայելեք ձեր ընտրած իշխանության հետևանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել