Armeniasputnik.am-ը գրում է.

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ստացել է «COV Iran Barakat» իրանական պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը:

Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստվելու համար երկու պայման ունի` ինքը պետք է պատվաստվի իրանական պատվաստանյութով և չպետք է հերթից դուրս պատվաստվի։

Իրանում մայիսի սկզբին մեկնարկել է «COV Iran Barakat» պատվաստանյութի արտադրությունը, երկրի առողջապահության նախարարությունն այդ դեղամիջոցի արտակարգ օգտագործման արտոնագիր է տվել: Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ մոտ ապագայում հավանության կարժանանան տեղական արտադրության ևս երեք պատվաստանյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել