Armeniasputnik.am-ը գրում է.
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ստացել է «COV Iran Barakat» իրանական պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանում մայիսի սկզբին մեկնարկել է «COV Iran Barakat» պատվաստանյութի արտադրությունը, երկրի առողջապահության նախարարությունն այդ դեղամիջոցի արտակարգ օգտագործման արտոնագիր է տվել: Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ մոտ ապագայում հավանության կարժանանան տեղական արտադրության ևս երեք պատվաստանյութեր: