Ճապոնիայում գործում է ամենաարագընթաց գնացքը, որի ստեղծման և կատարելագործման համար պետությունը ֆինանսական միջոցներ չի խնայել:
Մարդիկ վաղուց են արագ տեղաշարժման եղանակներ փնտրում, ինչի համար էլ ստեղծել են ինքնաթիռներ, գնացքներ և հատուկ ավտոմեքենաներ: Սակայն ճեպընթացների արդյունաբերությունը ևս մշտապես զարգանում է և նորարարությունների փուլ մտնում: Հսկայական հեղաշրջում այս ոլորտում կատարվել է վաղուց՝ 1985 թ. Անգլիայում: Այդ ժամանակ ստեղծված գնացքը շարժվում էր 20 կմ/ժ արագությամբ, ինչը ռեկորդային էր: Երկար ժամանակ է անցել և արագության մասին մարդկության պատկերացումները փոխվել են: Այսօր Շանհայում գործում է աշխարհում ամենաարագընթաց մագլևը. այդպես են անվանում մագնիսային բարձիկների վրա աշխատող ճեպընթացները: Տրանսպորտը շարժվում է 431 կմ/ժ արագությամբ:
Տրանսպորտն անվանվել է SCMaglev և իրենից ներկայացնում է երկաթուղային համակարգ՝ զինված գերհաղորդիչ մագնիսական կախոցով: Տեխնոլոգիան մշակվել է ճապոնական հայտնի ընկերության և երկաթուղային գիտական ինստիտուտի կողմից: Ճապոնիան միակ պետությունն է դարձել աշխարհում, որը կարողացել է մշակել մագլևների առավելագույնս արդյունավետ տեխնոլոգիա՝ ստեղծելով կայուն էլեկտրոդինամիկ կախոց: Գնացքը կշարժվի 603 կմ/ժ արագությամբ և Տոկիոն կմիացնի Օսակային, հետևաբար՝ մեկ ժամում հնարավոր կլինի անցնել 438 կմ տարածություն:
Դեռևս այս երկու քաղաքներն իրար է միացնում Shinkansen ճեպընթացը, որը տեղ է հասնում 2 ժամում: Ամեն օր այս ուղոց անցնում է ավելի քան կես միլիոն մարդ: Հատկանշական է նաև, որ այս երկաթուղին այնքան էլ անվտանգ չէ, քանի որ անցնում է ճանապարհով, որտեղ մշտապես առկա է երկրաշարժի ռիսկը: Իսկ SCMaglev-ը չի առաջացնում նման ռիսկեր:



