Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակիչները այլ պետությունների հեռախոսահամարներից զանգեր են ստանում։ Դրանցով ադրբեջանցիները առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները՝ պատճառաբանությամբ, թե բոլոր դեպքերում այդ տները առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։
Արցախում մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջ եկել, քանի որ զանգերը համակարգված բնույթ են կրում։
Այս առումով արցախցիները պետք է վստահ լինեն, որ այդկերպ թշնամին կիրառում է հոգեբանական զենք մեր դեմ՝ փորձելով Արցախում խուճապ ու արտագաղթի ալիք կազմակերպել։
Ուշադրություն մի դարձրեք նման սրիկայություններին և յուրաքանչյուր այդպիսի զանգերին պատասխանեք Արցախում տարածված ամենավատ ձևակերպումներով։
Վախը և հուսահատությունը արցախցուն բնորոշ չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan1/posts/777106532979630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել