Հակառակորդների վարքագիծը հասկանալի է, բայց որոշ անհատների մոտ նկատում եմ խանդի տեսարաններ և ոչ գործընկերային վարքագիծ:
Հարգելիներս, ժամանակն է սովորել համատեքստից կտրված մտքերով չառաջնորդվել: Սովորեք «թշնամի» և «հակառակորդ» բառերի նշանակությունն իրարից տարբերել:
Վերահաստատում եմ մեր մշտապես հայտնած դիրքորոշումը, որ երկրի ներսում մենք թշնամի չպետք է ունենանք: Մեր թշնամիները սահմաններին վխտում են:
Մենք ունենք հակառակորդներ, որոնց դեմ պայքարում ենք: Մենք երբեք չենք խուսափել մեր հակառակորդներից, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր հակառակորդների դեմ նույնպես պայքարել:
Իսկ հիմա ուշադիր լսեք ասուլիսի այդ հատվածն ամբողջությամբ, սովորեք լսել, կարդալ և ընկալել քաղաքական խոսքը, եղեք աչալուրջ, որպեսզի խուսափեք կապիտուլյանտի հետ նույն գծով քայլելուց:
Խորհուրդ եմ տալիս բոլորին դադարեցնել վայրահաչոցները և զբաղվել քաղաքական օրակարգի ձևավորմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1722157387994043
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել