Ինչպես և կանխատեսվում էր «պողպատե մանդատը» ազդում է միայն և միայն հասարակ մարդկանց վրա։ Արդեն երկրոդ օրն է, որ քաղաքապետարանը միամիտ հիշել է, որ պետք է պայքարի «ապօրինի» շինությունների դեմ։ Ու պայքարում է, առանց որևէ նախնական ծանուցումների, հաճախակի ոստիկանությանը ներգրավվելով՝ գազանաբար քանդում է մարդկանց շինությունները։ Օք, ենթադրենք, միայն ենթադրենք, որ այդ շինությունները ապօրինի են, սակայն այս պարագայում հաճախակի այդ շինությունները հանդիսանում են ապրուստի միջոց (առևտրային կրպակ, վարսավիրանոց և այլն)։ Հիմա հարց․ այդ ի՞նչ պատահեց, որ ձեր մոտ, միամիտ, արթնացավ իբր օրինականության ձգտումը։ Այդ ինչո՞ւ մինչև ընտրություններ չէիք քանդում և, ի վերջո, երբ դուք զրկում եք մարդկանց ապրուստի միջոցներից, չե՞ք մտածում լուրջ հետևանքների մասին։
Իմիջայլոց, իսկ ինչո՞ւ այս կարգի եռանդով և «դուխով» չեք քանդում ադրբեջանցիների կողմից կառուցված դիրքերը Հայաստանի Հանրապետության տարածքում, չէ որ դրանք էլ են համարվում «ապօրինի շինություն»։ Թե՞ այս իշխանության «դուխը» և «պողպատե մանդատը» ազդում է միայն հայերի վրա։
ՀԳ
Ֆուչիկ֊Մարգարյան խաչմերուկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել