Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 12-ին կայցելի Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման, անվտանգության և երկու երկրների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մերկելը Զելենսկիին հրավիրել է Բեռլին Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը քննարկելու նպատակով:

«Առանձնահատուկ այս ամսաթվին խոսել եմ կանցլեր Անգելա Մերկելի հետ այն մասին, որ աշխարհը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման ողբերգությունները, ինչպիսին Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, չկրկնվի: Շնորհակալ եմ հուլիսի 12-ին Բեռլին հրավիրելու համար, որի ընթացքում կքննարկենք Ուկրաինայի և Գերմանիայի միջև անվտանգության և համագործակցության հարցերը»,- Twitter-ի իր էջում գրել է Զելենսկին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել