Երկրորդ օրը մտածում եմ, ես կողմ եմ, որ ընդդիմությունը վերցնի մանդատները ու մտնի ԱԺ, թե ավելի շատ դեմ եմ։ Վերջում եկա նրան, որ կողմ եմ, երեք վերապահումով։
1. Եթե ընդդիմությունը ուղարկում ա իր ամենապրոֆեսիոնալ ու սթրեսսակայուն դեսանտը, որը համ իշխանության փոխարեն կպահի պարլամենտական դիվանագիտության խրամատը սկսած բարեկամական խմբերից, վերջացրած ԵԽԽՎ-ով, համ էլ իշխանության փոխարեն նորմալ օրենքներ կմշակի ու հանձնաժողովներում կծածկի բացը։ Մենք բոլորս էս մասով կօգնենք իրենց։
2. Եթե կհամակարգի ներսում պայքարը դրսի հետ երկու ֆրոնտով։ Ժողովուրդը դրսում իրանց թիկունքը կպահի, բայց իրանք պիտի էֆֆեկտիվ կռիվ տան մեծամասնության դեմ։
3. Եթե պարգևեն մեզ կառավարության ու իշխող ուժի հանրային պատժի քառօրյաներ, որ ամբողջ ազգը սաղ գործերը թողնի, նայի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել