Պատմական գիտությունների թեկնածու |
Ադրբեջանի Գաբալա քաղաքում օգոստոսի 16-ին մեկնարկել էր թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովը, որը Ալիևի կողմից վերածվեց հակահայկական հերթական համաժողովի: Արդեն մի քանի տարի է ինչ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ձեռնամուխ են եղել թյուրքալեզու ժողովուրդների «միավորմանը»: Թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու քաղաքականությունը գալիս է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից և պանթուրքիզմը դրա լավագույն դրսևորումներից էր, որը հաջողություն չունեցավ: Սակայն յուրաքանչյուր գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը նախագահի կամ արտգործնախարարի մակարդակավ հայտրարարում է, որ թյուրքալեզու ժողովուրդները պետք է անվերապահորեն աջակցեն Ադրբեջանին` Արցախի հարցում, քանի որ այդ ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը, ավանդույթները և այլն: Սա ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումներից է, որին պետք է լուրջ վերաբերվել:
Սակայն Ադրբեջանին և Թուրքիային չի հաջողվելու միավորել թյուրքական աշխարհը, քանի որ այդ հարցում նրանք հանդիպելու են Ռուսատանի և ԱՄՆ-ի լուրջ դիմադրությանը, իսկ թյուրքալեզու ժողովուրդների ներսում առկա հակասություններն և անգամ տարածքային վեճերը վիժեցնում են պանթուրքիստական հերթական ծրագրի իրագործումը: