ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի աշակերտներից Ակնունին 1915 թ․-ին աքսորվեց։ Աքսորի ճանապարհին նա խնդրում էր թուրք զինվորներին, որ օգնեն կապվել Թալեաթի հետ՝ կարծելով, թե շփոթմունք կա, քանզի ինքը Թալեաթի ընկերն է։ Ակնունին սպանվեց հենց գաղթի ճամփին նախքան աքսորավայր հասնելը։
Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է։ Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ, այլ Հայաստանին պարտադրված արժեհամակարգային կոորդինատային համակարգը՝ յուր «բաց հասարակությամբ»։ Քանի կա «բաց հասարակությունը», որ հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է իրար, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4227568053956314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել