Ադրբեջանի ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել Արցախում իր վերահսկողության տակ անցած տարածքների՝ մեկ շաբաթում իրականացրած ականազերծման աշխատանքների մասին, գրում է trend.az-ը։

Ըստ հաղորդման՝ հունիսի 14-19-ն ընկած ժամանակահատվածում Թարթառի, Վարանդայի, Շուշիի, Կուբաթլուի, Ջրականի և Կովսականի շրջաններում հայտնաբերվել և վնասազերծվել է 196 ական, ինչպես նաև 11 չպայթած զինամթերք:

Ինչպես նշում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, վերոնշյան ժամանակահատվածում ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է 111 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել