«Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Հակոբյանն այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի։
Լիանան իր ուժերն է փորձում մեկ այլ՝ դերասանության հետ բացարձակ կապ չունեցող ոլորտում՝ շուկայագիտության մեջ:
Սակայն դերասանուհին շարունակում է քննարկվել, չէ՞ որ նախորդ տարվա ընթացքում նրան հաջողվել էր նիհարել 26 կիլոգրամով:
Իր ինստագրամյան էջում Լիանան նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, թե ինչպես է նման արդյունքներ է գրանցել.

«Սննդամթերքներ որոնցից ես հրաժարվել եմ:

  • Երշիկ,նրբերշիկ, ապխտած մսամթերք
  • Գազավորված ըմպելիքներ(ցանկացած տեսակի)
  • Կիսաֆաբրիկատներ
  • Կետչուպ,մայոնեզ,սոուս
  • Արագ պատրաստվող մթերք (Դոշիրակ)»:

Լիանան նաև խոստովանել է, որ երբեմն խախտումներ անում է. դա կարող է լինել 2 ամիսը 1 անգամ ընկերական կամ ընտանեկան հավաքույթների ու խնջույքների ժամանակ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել