Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի` հունիսի 17-ին հրավիրված հանրահավաքին:
«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին, նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության վրա: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:
Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ: Իսկ առավել հաճախ`ողբերգությամբ»,-գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել