Ջրի սակավությունից և երաշտից եկող վնասը կարող է մրցել կորոնավիրուսի համավարակի հետ: Այս մասին հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին, գրում է Reuters գործակալությունը:

Երաշտը 1998-ից 2017 թվականներին արդեն հասցրել է առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական վնաս և վնասել է ավելի քան 1,5 միլիարդ մարդու, ասել են ՄԱԿ-ում` հավելելով, որ նույնիսկ այդ թվերը «հավանաբար շատ թերագնահատված են»:

Ներկայումս գլոբալ տաքացումը սրել է երաշտը Հարավային Եվրոպայում և Արևմտյան Աֆրիկայում: Եթե աշխարհը չգործի, զոհերի թիվը կարող է «կտրուկ բարձրանալ»: Մոտ 130 երկիր կարող է երաշտի ավելի մեծ վտանգի առաջ կանգնել արդեն այս դարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել