Արարատ Միրզոյանի ելույթը լսելիս՝ մոտս տպավորություն է, որ ես ու ինքը տարբեր երկրներում ենք ապրում։
Վեհությամբ արտաբերում էր իրանց «ձեռքբերումները»։ Աշխատավարձը 5000դրամով բարձրացնելուց խոսելիս՝ մոռացար ասել, որ ապրանքների գները 30-50% բարձրացել են։ Թոշակառուների թոշակը 3000դր բարձրացնելը ու նշում եք, ասե՛ք, թե ինչքան թոշակառուի գլուխ եք կերել՝ կորոնայի դեմ պայքարը տապալելով։ Ճանապարհներ կառուցելու մասին խոսելիս՝ հիշեք, թե ինչքան ճանապարհ եք հանձնել։ Սպառազինություն ձեռք բերելուց խոսալիս՝ ասա՛, թե տարիների ձեռք բերածը թուրքերին ինչպես հանձնեցիք։
Էդ օրենսդրական բարեփոխումներից էլ որ խոսում ես՝ ինչի՞ ես համեստություն անում, կանեփի օրինականացման մասին լռում։
Հա՛, մեկ էլ մոռացար ասել ոստիկանների աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձրացել ու ձեր պարգևավճարները....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել