Անտարկտիկայում հսկայական սառույց է պոկվել, որն ունի 170 կմ երկարություն և 25 կմ լայնություն։ Այն պաշտոնապես ճանաչվել է աշարհում գոյություն ունեցող ամենախոշոր այսբեգը։

A-76 անվանումը ստացած այսբերգը պոկվել է Ֆիլշներ-Ռոն Այս Շելֆից և այժմ լողում է Անտարկտիկական Վեդել ծովում։ Այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։

Ըստ գիտնականների՝ նման չափսերի այսբերգի պոկվելը հազվագյուտ երևույթ է, և նրանք ամենայն հետևողականությամբ կուսումնասիրեն իրավիճակը։

Անտարկտիկայում մի քանի հսկայական սառցաշերտեր կան, որոնցից ամենախոշորը Ռոսն է, որինէ լ հաջորդում է Ֆիլշներ-Ռոն Այս Շելֆը։ Սառցաշերտերը մշտապես լողացող սառցի կտորներ են, որոնք կարծես որպես պատնեշ են ծառայում ցամաքի և ծովի միջև։

Քանի որ դրանք օվկիանոսի մաս են կազմում, չեն համարվում ծովի մակարդակի վրա ազդեցություն գորող երևույթներ։ Սակայն եթե սառցաշերտերը միանան և հայտնվեն ծովում, ապա, բնականաբար, կբարձրացնեն ծովի մակարդակը։

Յուրաքանչյուր տարի սառցաշերտերը կարող են մեծանալ մի քանի կմ-ով, մինչև որ կոտրվեն ու բաժանվեն մասերի։ Այս բնական երևույթը տեղի է ունենում տարիների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել