Ռուսական պատվիրակության և լրագրողների ինքնաթիռը, որը Ժնև է ուղևորվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախաշեմին, ԱՄՆ-ի նախագահի ժամանման պատճառով մեկ ժամ պտտվել է Շվեյցարիայի երկնքում, հաղորդում է lenta.ru-ն։

Ինչպես նշվում է, բորտուղեկցորդուհին հայտարարել է, որ ինքնաթիռը գտնվել է սպասման գոտում և Ջո Բայդենի ժամանման հետ կապված ռուսական պատվիրակության ինքնաթիռը ստիպված է եղել Ժնևի լճի վրա պտտվել 1 ժամ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ վաղը՝ հունիսի 16-ին, կկայանա նրա և Ռուսաստանի նախագահի հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել