«Դե եթե անհրաժեշտ լիներ՝ կգար: Դա ինքնանպատակ չի արվում, որևէ մի ղեկավար ինքնանպատակ վեր չի կենում ու չի գնում մի այլ պետություն: Իսկ մեր հարաբերություններն այնպիսին են, որ առավել անհրաժեշտություն չկա, որ Վ. Պուտինը Հայաստան գա»,- Գալուստ Սահակյան:
Հետաքրքիր է, եթե անհրաժեշտություն չկա, որ Պուտինը գա Հայաստան, ապա ինչո՞ւ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ռուսաստան այցելած ՀՀ նախագահը Վ.Պուտինին պետական այցով Հայաստան ժամանելու հրավերք արեց: Անցել է արդեն վեց ամիս այդ հրավերից, այցը մշտապես հետաձգվում էր ռուսական կողմից, իսկ փոխարենը Պուտինը որոշեց աշխատանքային այցով Բաքու գնալ: Մի՞թե այսքանից հետո իմաստ ունի ասել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները որևէ կերպ չեն փոխվել` քողարկելով այդ հարաբերությունների փոփոխման արդյունքում առաջացած այն բոլոր խնդիրները, որոնք արդեն ակնհայտ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/509744049095770
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել