Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում և այսօրվանից իրենց նվաճողական հայացքը ուղղում են Արցախի մնացյալ 25%-ին և Սյունիքին։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2018թ. Հայաստանում իշխանության եկան անհայրենիքները, որոնց համար Հայաստանն ու հայկական աշխարհը որևէ արժեք չունի և որոնք պատրաստ են զիջել մեր բոլոր արժեքները թուրք-ադրբեջանցիներին։
Նկարներից վերևում դուք տեսնում եք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին՝ Շուշիի քաղաքապետարանի շենքի առջև ռազմական շքերթ դիտելուց։ Իսկ ներքևում նույն շենքն է, որը հսկում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը մինչև 2020թ. նոյեմբեր։
Այսօր, Հայաստանի դրոշի օրը, Հայկական պետության դե ֆակտո ղեկավարը այսօր Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող, քննադատող ոչ մի խոսք չի ասել այս առիթով, հայկական ոչ մի պաշտոնյա չանդրադարձավ այս թեմային։ Ո՛չ մեկ՝ ԱԳՆ-ից մինչև Անվտանգության խորհուրդ։ Ավելին, նույն ժամերին կապիտուլիանտն ու իր թիմը փորձում են իրենց ենթարկեցնել ընդդիմադիր Սյունիքը, որը թուրքերի հաջորդ երազանքն է։
Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է։ Ուստի հունիսի 20-ին պետք է հեռացնել թուրքահպատակ իշխանություններին, որպեսզի թուրքերի հաջորդ երազանքը չկատարվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել