Սեփական դավաճանական թեզերը պաշտպանելու հանուն Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ ստում է։ Ստում է բացահայտորեն։ Ստում է անամոթաբար։
ԼՏՊ-ն հայտարարում է և պնդում է թե ՄԱԿ-ը Հայաստանի անկախությունը ճանաչել է խորհրդային սահմաններով։
Նման բան չկա և միջազգային իրավունքի տեսանկյունից չի էլ կարող լինել։ ՄԱԿ-ը որևէ երկրի անկախություն չի ճանաչում որևէ սահմաններով։ ՄԱԿ-ը պարզապես կարող է ճանաչել որևէ երկիր, բայց որևէ սահմաններ` երկիրը ճանաչելիս` ճանաչելու իրավասություն ՄԱԿ-ը չունի։ Եթե այդպես լիներ` որևէ երկիր այլոց հետ որևէ տարածքային վեճ չէր ունենա։ Եվ եթե ունենար` հեշտ ու հանգիստ` ըստ Տեր-Պետրոսյանի` «խիստ ոստիկան» հանդիսացող «միջազգային հանրությունը» կգար և մահակով կհարվածեր իր այդ «ճանաչած» սահմանները խախտողի գլխին։
Մարդը հեքիաթներ է պատմում ու մի զանգված դրանց հավատում է։ Հավատում է ու ավելի է համոզվում, որ դավաճանությունը, ըստ իրենց, փաստորեն վատ բան չէ, որ քանի որ ըստ ԼՏՊ-ի «ՄԱԿ-ը Հայաստանը ճանաչել է ՀԽՍՀ սահմաններով», ապա ուրեմն մեր իրավական, իսկական և պատմական տարածքները պետք է տալ մեր քիրվա թշնամուն։ Հետո` ի հավելումն` ԼՏՊ-ն խոսում է այն մասին, որ մինչև Հայաստանը չկնքի վերջնական «պայմանագիր» թշնամու հետ` թշնամին անելու է նույնն` ինչ անում է հիմա։
Այսպիսով` ստացվում է, որ ԼՏՊ-ն, ըստ էության` քարոզ է անում թշնամու օգտին` հայ ժողովորդին ահաբեկելով շարունակական կորուստներով և անկայունությամբ, եթե Հայաստանը չկնքի վերջնական և հավերժական կապիտուլիացիայի պայմանագիր` ցեղասպան թշնամու հետ։
Ահա թե ինչու է նիկոլը լևոնի հոգեզավակը։ Ահա թե ինչու ենք մենք այսօր կործանվում։ Ահա թե ով ենք մենք, որ սրանց ոչ միայն այսքան հանդուրժել ու հանդուրժում ենք, այլև դեռ թույլ ենք տալիս սրանց ոչ միայն քարոզել, այլև` ինքնաոչնչացման ուղենիշներ գծել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել