1. Ես ձեզ խոստացել էի հրապարակել Քարվաճառի հետ կապված Կրեմլի փաստաթղթերից մեկը։ Սա տեղեկանք է պատմականորեն Վարդենիսի և Քյալբաջարի շրջանների սահմանազատման մասին։ Պատկերավոր ասած՝ եթե մի օր անձամբ Վլադիմիր Պուտինը ցանկանա պատկերացում կազմել սույն հարցի մասին, նրան տալու են հենց այս փաստաթուղթը։
2. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 9-11 կետերի վրա՝ ինձ հետ միասին ապրելու ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները՝ հասկանալով, որ հունիսի 20-ին ընտրությունը Քարվաճառն ազատագրողների և այն հանձնողների միջև է․
«9․ Միջհանրապետական սահմանով անցումը նշվել է Սոդքի լեռնանցքով անցնող M11 ավտոճանապարհի վրա՝ լեռնանցքից մեկուկես կիլոմետրի վրա, իսկ ճանապարհի վրա տեղադրվել է երկկողմանի նշան՝ Ադրբեջանական ԽՍՀ-Հայկական ԽՍՀ։
10. 1994 թ․-ին այս նշանը փոխվել է, Ադրբեջանական ԽՍՀ-ի փոխարեն հայոց լեզվով գրվել է Արցախ։
11. 2020 թ․ նոյեմբերի 10-ին Քյալբաջարի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու մասին որոշման ընդունումից հետո Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ Քյալբաջարի շրջանից դուրսբերվող զորամասերը M11 ճանապարհի վրա՝ նշված ճանապարհային նշանից 10 մ-ի վրա, որը մի ժամանակ մատնանշում էր միջհանրապետական սահմանը, կազմակերպել են սահմանապահ դիրք…»։
3. Հունիսի 20-ին Քարվաճառն ազատագրողների կազմած Հայաստան դաշինքից և «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն փաստացի ծառայելու է հօգուտ Քարվաճառը հանձնողների և նշանակելու է, որ քվեարկողը ցանկանում է, որ Քարվաճառն ու Դադիվանքը միշտ մնան Ադրբեջանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4205659759480477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել