Past.am-ը գրում է.

Երեկ միջադեպ է տեղի ունեցել երևանյան պիցերիաներից մեկում: Գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, տեսնելով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նրան դիմել է կապիտուլյանտ, իսկ վերջինս փորձել է հակադարձել, թե ինքն այդպիսին չէ, փաստաբանն է այդպիսին:

Միհրան Պողոսյանը կրկին հակադարձել է՝ իմքայլականին անվանելով դավաճան, հողատու, և երբ Պողոսյանը տեղից վեր է կացել, Անդրանիկ Քոչարյանը ճողոպրել է դեպի ելք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել