Ալիեւը այսպես թե այնպես գերիներին վերադարձնելու էր։ Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ միջազգային ճնշումը Ալիեւի վրա սաստկանում է, որ ոչ միջազգային օրենքով նա իրավունք չունի շահարկելու ու գերիներով առեւտուր անելու, այլեւ նա պետք է իր կողմից հպատակեցված Նիկոլին նախընտրական поддержка աներ, որպեսզի Նիկոլը մնա իշխանության եւ նորանոր տարածքներ, միջանցքներ եւ այլ ընծաներ շնորհի իր կիրթ տիրոջը։ Անգամ որպես նախընտրական նվեր Ալիեւը մի քանի օր է կանգնեցրել է զորքերի առաջխաղաղացումը Հայաստանի տարածքում։
Պարզապես Ալիեւը Նիկոլի խաթեր ձգձգում է գերիների վերադարձը՝ այն հարմարեցնելով ընտրություններին։ Ու նաեւ, ձեռքի հետ, ականապատման քարտեզները «կպցրեց»՝ արդեն քանի օր է Նիկոլը Ալիեւին տարածքներ չէր նվիրել, գոնե մի քարտեզ չտա՞ր․ ի դեպ սրանով էլ նա Ալիեւին Աղդամի շրջանի տարածքները նվիրեց, քանի որ առանց այդ քարտեզների ադրբեջանցիները չէին կարողանում այնտեղ ոչինչ անել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4267271620000596
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել