Միացյալ Նահանգները որոշում է կայացրել դեն նետել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության արտադրած պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժին, հայտնում է The New York Times-ը։

ԱՄՆ-ի Դաշնային կարգավորիչ մարմինը հայտնել է Բալթիմորի Emergent BioSolutions գործարանում արտադրված Johnson & Johnson-ի պատվաստանյութի անկիրառելիության մասին, ինչը պայմանավորված է աղտոտման հետ։ Կարգավորիչ մարմինը թույլ է տվել վերջին 10 միլիոն չափաբաժնի սպառումը, սակայն չի երաշխավորել այն, իսկ պատվաստանյութի մոտ 60 միլիոն չափաբաժին հնարավոր չի լինի օգտագործել։

Հայտնի չէ՝ արդյոք գործարանը, որը 2 ամիս է՝ փակ է, կվերագործարկվի, թե ոչ։ Գործարանում հետազոտություն էր անցկացվել այն բանից հետո, երբ մարտին հայտնի էր դարձել, որ վթարի հետևանքով աղտոտում է տեղի ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել