ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Երբ ՀՀ նախկին վարչապետ, պարտված պաշտոնակատարը հունիսի 21-ին հրավիրում է իր աջակիցներին նշելու իրենց «հաղթանակը», իրականում նա ուզում է օլիգարխների, նրանց զինված թիկնապահների միջոցով փչացնի ուրիշի հաղթանակը:
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ առաջին տեղ զբաղեցնելու է Ռ. Քոչարյանը: Ի դեպ, ԲՈԼՈՐ միջազգային կազմակերպությունները սա գիտեն:
Հետևաբար, դա ուզում է իրեն բնորոշ հիստերիկ ոճով, ամսի 21-ին լայվ մտնի ու պատմի, որ ինքը հաղթել է, պարզապես իր դեմ դավադրություն են արել, սաբոտաժ ու էլի նման բաներ, ու իրեն հավատացող սակաթիվ մարդկանց տանի բախման: Ինչպես իրեն հավատացող տղերքին, Նոր Սարդարապատի անվան տակ տարավ մահվան: Իրեն պետք է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը: Ինչպես մարտի 1-ին նա վերջին պահին թռնելու է ու թողնի իր իսկ հավաքած ժողովրդին: Ուստի, խնդրում եմ զգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի:
Ընդդիմությունը տեր է կանգնելու իր հաղթանակին ու ՀՀ քաղաքացու անվտանգությանը, այդ թվում` ներքին թշնամուց:
Հ.Գ. Ֆիքսենք, որ երբ դա ընտրություն էր նշանակում ու տարբեր մայրաքաղաքներում ասում, որ իրենից շատ ոչ ոք չի հավաքի, ինքն իսկապես հավատում էր դրան, ու չէր պատկերացնում, որ հայ ազգը նվիրվող է, բայց չի սիրում, որ իրեն այսքան խաբում են ու հետն էլ բնաջնջում: Այս անգամ էլ խաբեց մեծ մայրաքաղաքներում: Իրենից շատ հավաքող կա ու ֆիքսողն էլ կա` ինչքան ինքը հավաքեց: Իր համար ո՜չ բանակը, ո՜չ ԱԱԾ, ո՜չ էլ ոստիկանությունը հայ մարդ չեն սպանի:
Հ.Գ. Ֆիքսենք, որ երեք տարվա մեջ չարիքը երբեք չի ասել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «հակահեղափոխական» է: Ուստի, ֆիքսենք, որ դա վստահում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նրա նախագահին ու անդամներին: Ու երբ նրանք ասեն, որ ինքը պարտվել է, սույն գերեզմանապաշտը չի գոռգռա այլ բան: Ֆիքսեք: Մի հատ էլ ֆիքսեք: Նա ՎՍՏԱՀՈւՄ է ԿԸՀ-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել