1. Այսօր լրանում է 1 ամիսը, ինչ թշնամին առանց մեկ կրակոցի ներխուժեց ՀՀ տարածք։ Նիկոլաթուրքական իշխանության թողտվությամբ հակառակորդը կիլոմետրերով խորացել և արդեն ամրացել է մեր տարածքի կարևոր բարձունքներում՝ կախվելով Գորիս քաղաքի և Սևանի արևելյան ափի վրա։
2. Երեկ Արմավիրում «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուի են ձերբակալել «տուշոնկա շոու» ոճով։ Նիկոլի նյարդերն ակնհայտորեն տեղիք են տալիս։ Դրա վկայությունն է նաև այն, որ ժամերով չեն թողել փաստաբանը մտնի ոստիկանություն։ Միայն ՄԻՊ-ի միջամտությունից հետո է կարողացել մտնել իր ձերբակալված թեկնածուի մոտ։
3. ՀՀ ոստիկանությունն արհեստականորեն ձգձգելով, հերթեր ստեղծելով և անհիմն մերժումներով փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ անձնագրարեր ունեցող, Շուշիից և Հադրութից տեղահանված մեր համաքաղաքացիները չկարողանան քվեարկել ընտրություններին։
Երեկվա տեսանյութում պատմում էի, որ Նիկոլը փորձելու է ամեն ինչ անել, որ իր դեմ տրամադրված հնարավորինս շատ մարդ չգնա ընտրությունների։ Սա այդ մարտավարության դրսևորումներից է։ Ըստ էության ՀՀ քաղաքացիներին ԶՐԿԵԼ են ընտրելու իրավունքից։
* * *
Թե բա՝ «ամենաօրինական ընտրություններ»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4291745340863630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել