Analitik.am-ը գրում է.

Ինչ է կատարավում ԱԳՆ-ում, ինչու է ղեկավար կազմն ամբողջությամբ հրաժարական տվել ու ինչու չի բավարարվել միայն փոխնախարար Արմեն Ղևոնդյանի դիմումը:

Այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուռ լսեց, հետո հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները ժամանակին կհնչեն:

Ավինյանը համաձայն չէ, որ ԱԳՆ-ն անգործունյա է դարձել հրաժարականների արդյունքում:

Հարցին, թե ինչու Արմեն Ղևոնդյանի հրաժարականի դիմումը չի բավարարվել, Ավինյանն ասաց, որ չի կարող ԱԳՆ-ն մնալ առանց որևէ պաշտոնակատարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել