Գեղարվեստական գրականությունն ու կինեմատոգրաֆիան դելֆինի կերպարը ներկայացնում են որպես բարեհոգի կենդանու, որը պատրաստ է յուրաքանչյուր պահի մարդկանց օգնության հասնել։ Սակայն ծովում հանգստացողները ոչ միայն չեն վախենում դելֆիններից, այլև երազում են հանդիպել նրանց։

Շատերը չեն կարողանում հավատալ, որ հորինված այս կերպարն ու իրականությունը կտրականապես տարբերվում են։ Դելֆինարիումներում մենք հանդիպում ենք վարժեցված դելֆինների, սակայն ծովերում և օվկիանոսներում դելֆինները շնաձկներից գրեթե չեն տարբերվում. նրանք ևս համարվում են գիշատիչներ և կարող են հարձակվել։

Գիտնականները կարծում են, որ վերջին տարիներին դելֆիներն սկսել են ավելի քիչ ագրեսիվ պահվածք ցույց տալ և հարձակվել մարդկանց վրա։ Նրանց հետ ամենասարսափելի հանդիպումները լինում են էմոցիոնալ պիկերի ժամանակ. խորհուրդ չի տրվում շփում հաստատել դելֆինների հետ, եթե դրանք հանկարծ ուրախանում են, ագրեսիվ կամ այլ պահվածք ցուցաբերում։

Ստորջրյա կաթնասունների մասին ամենատարածված միֆն այն է, որ նրանք մարդկանց փրկում են շնաձկներից։ Սակայն իրականում դելֆինները մրցակցում են շնաձկների հետ։ Վերջիններս նախընտրում են չառնչվել դելֆինների հետ, քանի որ վերջիններս մարմնի ավելի մեծ զանգված և սուր քիթ ունեն։ Դելֆինի համար մարդը ևս հետաքրքրություն է ներկայացնում։ Երբեմն կենդանին ցանկանում է խաղալ մարդու հետ, երբեմն՝ որպես որս է ընդունում։

Եթե բաց ծովում լողալու ընթացքում դելֆինի հանդիպեք, աշխատեք չմոտենալ դրան։ Կենդանին կարող է վախենալ և ինքնապաշտպանության անցնել։ Առավել հաճախ դելֆինները շրջում են խմբերով։ Եթե խմբով կենդանիները լողում են դեպի մարդը, ապա դա նշանակում է, որ լողացողի մոտակայքում ձուկ կա, որին կաթնասունները ցանկանում են որսալ։ Եթե դելֆինը միայնակ է լողում, ապա, ամենայն հավանականությամբ, նա օգնություն է խնդրում կամ հիվանդ է։

Շնաձկները խուսափում են դելֆիններից ոչ միայն ֆիզիկապես ավելի թույլ լինելու պատճառով։ Բանն այն է, որ դելֆինները հիմնականում շրջում են խմբերով, ինչպես նաև էապես ավելի ճկուն են և խելացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել