Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք եւ ավելի քան 73 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, մահացությունն՝ 8 տոկոսով, հունիսի լույս 9-ի գիշերը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 914 հազար։
Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաօվկիանոսյան տարածաշրջանում (19 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (4 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (2 տոկոսով), բայց կրճատվել էԵվրոպայում (21 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (21 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվելէ ավելի քան 368 հազար մարդ եւ մահացել ավելի քան 8 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահաման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 34 հազար մահացու վախճան: