Վերջին միլիարդավոր տարիների ընթացքում Լուսնի վրա գոյացել են խառնարաններ, որոնց մի մասը ավելի քան մեկ կմ տրամագիծ ունի։ Դրանց կազմավորման պատճառը տիեզերական մարմինների անհավասարաչափ անկումն է։ Գիտնականներին հաջողվել է պարզել, թե դրանցից յուրաքանչյուրը մոտավորապես երբ է ընկել։
Երբ Լուսնի վրա տիեզերական մարմիններ են ընկնում, խառնարանի մակերևույթին քարերից կազմված ամբարտակ է առաջանում։ Քարերը կարող են ունենալ մինչև մեկ մետր տրամագիծ։ Թեպետ Լուսնի վր աչի կարող տեղի ունենալ ջրային և քամու էրոզիա, ինչպես նաև գոյություն չունի մթնոլորտ, այս քարերը ժամանակի ընթացքում ևս փոփոխվում են։ Որոշակի գործընթացների արդյունքում դրանք դանդաղ, սակայն քայքայվում են։ Լուսնային քարերի վրա ազդում են տիեզերական բեկորները, որոնք ընկնում են դրանց վրա մեծ արագությամբ, քանի որ մեր արբանյակը մթնոլորտ չունի։ Բացի դրանից, անգամ ամենախոշոր քարերը ժամանակի ընթացքում ևս քայքայվում են, քանի որ իրար հաջորդում են ցերեկներն ու ցուրտ գիշերները։ Միլիարդավոր տարիներ անց դրանք հնարավոր չի լինում տարբերել փոշուց և հողից։

Որքան շատ խոշոր բեկորներ կան խառնարանի շուրջ, այնքան նոր ու «թարմ» է համարվում վերջինս։ Եթե խառնարանի շուրջ մի քանի քար կա ընդամենը, կամ դրանք բացակայում են, ապա, հավանական է, խառնարանը հին է։
Այս մեթոդը թույլ է տալիս որոշել այն խառնարանների տարիքը, որոնց մեկ միլիարդից պակաս տարվա պատմություն ունեն։ Դա անելու համար մասնագետներն օգտագործում են Lunar Reconnaissance Orbiter սարքավորման տվյալները։
Համաձայն բեկորների ուսումնասիրության՝ պարզ է դարձել, որ դրանք Լուսնի մակերևույթին որոշակի պարբերականությամբ ընկել են 1 միլիարդ տարվա ընթացքում։ Սակայն 300 միլիոն տարի առաջ անկման պարբերականությունը մեծացել է 2,6 անգամ և շարունակում է այդպիսին մնալ մինչ օրս։ Նման փոփոխությունները գիտական շրջանակներում լուրջ են համարվում։

Լուսնի խառնարանների ուսումնասիրությունը թույլ է տալիս նաև որոշակի տեղեկություններ ստանալ մեր մոլորակի մասին։ Լուսինն ու Երկիրն իրար բավականին մոտ հեռավորության վրա են գտնվում, ինչը նշանակում է, որ նմանատիպ ազդեցություններ են ունենում արտաքին գործոնների վրա։
Այսպես՝ Լուսինն ուսումնասիրելով հնարավոր է շատ բան բացահայտել նաև Երկրի մասին։ Երկնաքարերը էական ազդեցություն են ունեցել ինչպես Լուսնի, այնպես էլ Երկրի շրջակա միջավայրի վրա։



