Նիկոլը Հերոստրատի դափնիների հետևից է գնում։ Նրա իրական կարգախոսն է՝ «Կա՛մ ես կմնամ Հայաստանում իշխանություն, կա՛մ կկործանեմ Հայաստանը»։
Նիկոլն, ըստ ամենայնի, զգում է, որ իշխանության վերարտադրության լեգիտիմ հնարավորություն չունի։ «Հպարտները» քչանում են, ինքն այլևս առաջվանը չէ, Ալիևը դեռ բացահայտորեն չի օգնում (դրա համար էլ Նիկոլն առաջարկեց գերիներին 1-2 ամիս էլ տանջվել Ադրբեջանի բանտերում կամ սպանվել հանուն իր իշխանության), ֆեյսբուքյան լցնովի լայքերը կոնկրետ քվե չեն դառնալու։
Դատելով քարոզչական կոդերից՝ Նիկոլը փորձելու է վերարտադրվել կա՛մ ընտրակեղծիքներով, կա՛մ սադրանքային բախումներ կազմակերպելով։ Երկու դեպքում էլ արյուն կարող է թափվել։ Նա հենց դա էլ ուզում է։
Նիկոլի անցած ճանապարհն արյունոտ է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ պատասխան պետք է տա արյան համար ու վախենում է այդ հեռանկարից։ Նա արյան համար պատասխան տալու վախից պատրաստվում է նոր արյուն թափել։ Դա նշանակում է, որ պետք է կառավարել Նիկոլի վախերն ու չեզոքացնել բախումնային սցենարները։
Պետք է այնպես անել, որ փոփոխությունները մեզանում լինել անցնցում։ Դրա առաջին նախապայմանը ընտրությունների մասնակցության մեծ քանակ ապահովելն է։ Յուրաքանչյուր քաղաքացի գնալով ընտրատեղամաս՝ քչացնում է բախումների, ցնցումների ու արյան հավանականությունը։ Բարձր մասնակցությունը անցնցում իշխանափոխության երաշխիքներից է։
Քվեարկի՛ր, որ հաղթես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել