նիկոլը լավ է խաղում իրեն վերապահված գժի դերը։
նրա նախընտրական ելույթների թիրախը հրապարակում հավաքված մարդիկ չեն։ ինքը նրանց պարզապես չի նկատում։
նրա քաղաքական բոլոր ելույթների թիրախը Հայաստանի հասարակության առողջ և ընդդիմադիր զանգվածի հոգեկանն է, որը նա մինչև ընտրությունները ամեն կերպ փորձելու է խեղել, ապականել, զրկել մարդկանց սթափ դատելու կարողությունից։ նրա նպատակը դա է։ Դրա համար է նա խփում մեր հասարակության այսօրվա ամենազգայուն կետերին՝ գերիների հարցին, անհետ կորածների խնդիրներին, սահմանների և տարածքների թեմաներին։
Դա արվում է, որպեսզի մարդկանց մոտ բթանա տրամաբանելու, ռացիոնալ դատելու ձգտումը և անգամ վերանա այս անհեթեթ իրականության մասին մտածելու ցանկությունը։ Այդ ժամանակ կբացվի մարդկանց հույզերի վրա խաղալու լայն դաշտը։ Եվ նա կանի այն, ինչ իր մոտ լավ է ստացվում՝ շահագործել մարդկանց զգացմունքները։
նա կխոստանա ընտրվելու դեպքում վերադարձնել գերիներին,
նա կխոստանա վերադարձնել նախկինների թալանածը,
նա կխոստանա պատժել պարտության մեջ մեղադրվողներին,
նա նույնիսկ նոր հեղափոխություն կխոստանա․․․
Գիժը չի հաշտվում նրա հետ, որ մյուսներն իր նման չեն, այլ առողջ են։ Գիժը փորձում է անել այնպես, որ բոլորն իր նման լինեն։ Իր նմանների մեջ նա իրեն նորմալ է զգում, լավ է զգում։
նիկոլն իր գժի դերի մեջ վարպետացել է։ Դրա համար ոչ ոք չի ցանկանում նրա հետ առերես բանավիճել։ Հասկանում են, որ անիմաստ է։
Իսկ հասարակության համար ուղղակի վտանգավոր է նրան ընդհանրապես լսել ու տեսնել։ Մինչև ընտրություններ պետք է հնարավորինս քիչ լսել ու կարդալ նրա ցնորված մտքերը, չտարածել դրանք, չնյարդայնանալ և չնյարդայնացնել։
Չերչիլն ասում էր․ «Եթե անցնում ես դժոխքի միջով, շարունակիր քայլել»։ Մենք անցնում ենք սարսափելի դժոխքի միջով, որից պետք է դուրս գա ոչ միայն մեր մարմինը, այլև հոգին։ Առողջ և մաքուր պահեք ձեր հոգին (միտքը)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3835343793261471&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել