Փաշինյանի Էջմիածին այցի մասին մի քանի կետով.
1.Երեկվանից հրահանգ էր իջացված բոլոր մանկապարտեզներին, որ անձնակազմից մի հոգի մնա երեխաների մոտ, մյուսները գան հավաքի։
2.Քաղաքապետարանին պատկանող Նիվա ավտոմեքենան համարանիշները փոխած շրջում էր քաղաքում և հավաքի հրավիրում քաղաքացիներին։
3.Վաղ առավոտից Էջմիածնի կենտրոնական փողոցը լցրեցին նիկոլի նկարներով, որպեսզի հավաքից հետո քայլերթ լինի` ինչը տեղի չունեցավ սակավամարդ լինելու պտճառով։
4.Ոստիկանությունը մեքենաներից մաքրեց գլխավոր փողոցը, որպեսզի երթ լինի, բայց հավաքին մասնակցեց մոտ 800 մարդ։
5. Ինձ տարան ոստիկանություն նիկոլի Էջմիածին գալուց կես ժամ առաջ, որպեսզի ես ու ինքը նույն տարածքում չգտնվենք (հարևան սրճարանում նստած սրճում էի, երբ հրավիրվեցի ոստիկանություն)։
6.Երկար այնտեղ մնալուց հետո, եիբ նիկոլը հեռացավ Էջմիածնից` պարզվեց, որ ես բաժնում եմ զենք կրելու կասկածանքով (հարգի հոդված ա ինչ խոսք)։
7.Նիկոլը քաղաքից հեռացավ մանթո վիճակում ու էլ դժվար էլ լինի մեր քաղաքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrantface/posts/1695591843960666
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել