Լևոնի հարցազրույցը չէի լսել, երեկ վերջը լսեցի։
Ուշագրավ պահերը քիչ չէին։ Օրինակ՝ արդեն ավանդական «տեսա՞ք, որ ճիշտ էի»։ Չէ, ճիշտ չէիք, որովհետև կարդացեք, թե ինչ է self-fulfilling prophecy կոչվածը։ Տարիներ շարունակ քանդել դիմադրության պատը ու հետո հայտարարել, թե «տեսա՞ք, չէինք կարող դիմադրել»։
Բայց իրականում այնպիսի տպավորություն էր, որ Պապին հոգու խորքում լավ էլ հասկացել է, որ ինքը սխալ էր, որ հենց ինքն էր պատերազմի կուսակցությունը, պարզապես համարձակությունը չի հերիքում, որ հրապարակային խոստովանի։ Համենայն դեպս մի պահ բերնից թռցրեց, որ հարցի դիվանագիտական լուծման իր տարբերակը եղածների մեջ վատագույնն էր, հետո էլ բերնից էլի թռցրեց, որ «դե չգիտեմ, թե ինչա պետք անել; եսիմ, ովա հաջորդն էղնելու, Ռոբերտը, որ գա, հալբաթ կիմանա»։ Նու, էս րոպեական թուլությունից դուրս, հա, հին երգն էր, թե․ «Ռոբերտ ու Սերժը չէին հասկանում»։
Ի դեպ, չհասկանալու մասով էլ։ Լևոնն ասումա, որ Իլհամի հիմիկվա պահվածքը չի հասկանում։ Թե բա․ «ո՞նց, ախր հաղթող կողմը պտի մեծահոգի լինի»։ Ես ճիշտն ասած՝ չգիտեմ, թե անվանի գիտնականը Դյումայի որ վեպումա կարդացել տենց մանկամիտ բան, բայց լավ, գոնե «vae victis»-ը չի՞ լսել, թե՞ իր իմացած լեզուների թվում լատիներենը չկա։
Իրականում ստեղ առաջին նախագահը բացահայտում ա, թե ինչով են ղարաբաղցիները տարբերվում մյուս հայերից․ ադրբեջանցիներին ճանաչելով։ «Ակտիվ սառեցման» քաղաքականության ճարտարապետներն, ի տարբերություն առաջին նախագահի, կենսափորձով գիտեին, որ ադրբեջանցիներից ոչ կանգ առնել, ոչ էլ մեծահոգություն չպետք է ակնկալել։ Ի դժբախտություն մեր պետության, Հայաստանի առաջին նախագահը չէր ճանաչում ու չէր հասկանում մեր թշնամուն ու ավելին՝ բուծեց ու բազմացրեց իր նման չհասկացողների մի մեծ շերտ։
Հարցազրույցի վերջին ուշագրավ հանգամանքը Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունն էր քաղաքացիական պատերազմի հավանականության մասին։ Այ էս մտահոգությանը պիտի շատ լուրջ վերաբերվել։ Նախ, որովհետև նման իրավիճակներ Լևոնն արդեն տեսել է և ունակ է վաղաժամ նկատել սիմպտոմները։ Ու երկրորդ, ի տարբերություն ադրբեջանցիներին չճանաչելու, Նիկոլին Լևոնը ճանաչում է (թեպետ՝ թվում է, թե ինչ տարբերություն)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4300029260078395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել