Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հնչած հարցին՝ առաջին անգա՞մ եք Ստամբուլում, Նիկոլը հստակեցրել է՝ ոչ: «Որպես վարչապետ, այո, առաջին անգամ,բայց նախկինում՝2000-ականների սկզբին, որպես լրագրող եղել եմ»,-հայտարարել է ժպտացող Նիկոլը:

Փաստորեն՝ Քոչարյանի իշխանության տարիներին են Նիկոլին թուրքերը «վերբովկայի» ենթարկել. թուրքական հատուկ ծառայությունները չէին կարող անտարբեր մնալ Նիկոլի պես ապազգային տարրի հանդեպ, ուստի նրան արժանացրել են թիմակից Արաբաթի ճակտագրին:

Սա «չեպե» է Հայաստանի 2000-ականների սկբների իշխանության համար, անթույլատրելի վրիպում, որից թուրքերն անմիջապես օգտվել են՝ Նիկոլին իրենցով անելով: Չլիներ այդ չարաբաստիկ այցը, այսօր Արցախն էլ կլիներ հայկական, Հայաստանն էլ՝ ամբողջական, չէր լինի այն խայտառակությունը, որ դարձավ ազգային ողբերգության հետևանք:

Իհարկե, ոմանք գուցե փաստաթուղթ պահանջեն՝ համոզվելու համար, որ Նիկոլն իսկապես թուրքական հատուկ ծառայությունների ագենտ է, բայց ակնհայտ է, որ նրա թողած հետագիծն ու ներկա ժամանակում ծավալած գործունեությունը անիմաստ են դարձնում ցանկացած նման պահանջ կամ փաստաթուղթ. ամեն ինչ պարզից էլ պարզ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել