19-րդ դարում "Հայաստան" անունով նոր նախագիծ է գործի դրվում, որի հեղինակներն Արցախի ու Սյունիքի մելիքներն էին, Գանձասարի կաթողիկոսի գլխավորությամբ։
"Հայաստան" նախագծի շահառուն էր Ռուսաստանն (մինչ այդ Նախագիծն առաջարկվել էր եվրոպական իշխաններին, անգամ Նապոլեոնին), ինչն աշխարքաղաքական նպատակ էր հետապնդում։
Սակայն սա չէ իմ գրածի նպատակն, այլ այդ նախագծի "մատերիալը", տարբեր տեղերից հավաքված հայերը հայ փախստականները։
Այսօրվա հայերի ճնշող մեծամասնությունը փախստականների սերունդներ են, փախստականի չհաղթահարված հոգեբանությամբ։ 19-րդ դարում, 20-րդ դարասկզբին ու 1945-ից հետո գաղթած, ինչպես նաեւ այդ ընթացքում Հայաստան եկած պարսկահայերն են այսօրվա Հայաստանի հիմնական մեծամասնությունը։
Նաեւ պատահական չէ, որ պարսկահայերն իրենց "սփյուռք" չեն համարում, դա արդեն այլ քննարկման թեմա է։
Հայաստանում եւ, ասենք Իսրայելում, պետականաշինության հիմնական խնդիրն գաղթականներից պետական ազգ ձեւավորելն է եղել։
Վերջին 30 տարում դա պետք էր լիներ պետական քաղաքականության առանցքն ու եթե ուշադիր դիտարկենք այդ ժամանակահատվածն, ապա հիմնական քաղաքական պայքարը գաղթականների հոգեբանությունն կրող ու պետական մտածողություն ունեցող քաղաքական հոսանքների պայքարն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր թերություններն ու այլանդակ կողմերը, սակայն նրանց բուն բովանդակությունը դա էր։
Բացառվում է պետական մտածողություն ունեցող որեւէ ազգ, որի գոնե մի փոքր հատվածը ձայն տար նման եղանակով պարտված իշխանությանը։
"Նիկոլ" երեւույթը չէր կարող այդքան կենսունակ լիներ, եթե իր մեջ չկրեր խորքային մի բան գաղթականի մշակութաբանությունը, դա արդեն "Նիկոլ", կամ "ՔՊ"-ի խնդիրը չէ, դա ավելի խորքային երեւույթ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել