Analitik.am-ը գրում է.

Էսօր էտ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին: Աբովյանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Լևոն Քոչարյանի հայտարարությունը:

«Թող Քոչարյանն ասի՝ իրա տղեն պատերազմի ժամանակ որտեղ ա եղել: Թող հետաքննություն սկսվի՝ իմ տղան որտեղ է եղել պատերազմի ընթացքում: Իրականում չեն ներում էտ բանը: Որ ոնց, քո տղային պետք է բանակ ուղարկեիր, որ ծառայի, քո տղեն պետք է առաջնագծում լինե՞ր: Իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսել»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ պատերազմը սկսելուց հետո տեսանյութ են տվել իրեն, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք կա․ «Ես իմ կնոջն ուղարկում եմ Ստեփանակերտ, ասում եմ՝ դու գնա ի ցույց էն բանի, որ ուղղությունը ստեղից ընդեղն ա: Իմ կինը գնում ա ռմբակոծվող քաղաք: Մի հատ իձիոտ ասում է, թե Աննա Հակոբյանը ժուչոկներ է դրել զորամասերում, որ հակառակորդը թիրախը ճիշտ խոցի:

Ամենևին պատահական չէ, հեսա վաղը կլինի հրապարակում, մի հատ մեծանուն կամավորական ջոկատի, հրամանատարական կազմի ներկայացուցիչները բռնվել են ադրբեջանցիներին Հադրութի գրավման օպերացիայի ժամանակ աջակցելու հարցում:

Ես մի բան չեմ հասկանում, կարո՞ղ ա սխալ եմ հասկանում: Ընտանիքի անդամին ռմբակոծվող քաղաք ուղարկելը… պետք է ուղարկեի Կանարյան կղզիներ չէ՞.. դա նորմալ կընկալվեր: Տղայիս հասցեին ինչ ասես՝ ասել են: Մի հատ հիմարը կա, ասում է, որ 1200 զինվոր է զոհվել Աշոտին էվակուացնելու համար: Ես ասել եմ, որ դա պետք է իրավական հետևանք ունենա: Իմ տղայի հետ նույն խրամաբջիջում գտնվող տղան զոհվել է: Իրանք իրար հետ պառկած են եղել, ուսերը կպած են եղել իրար: Էտ տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Այնտեղ ուրիշ պատմություններ էլ են եղել, որոնց մասին չեմ կարող խոսել»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել