ԱՄՆ դոլարի թղթադրամն առանձնանում է նրանով, որ դրա վրա պատկերված են անհասկանալի խորհրդանշաններ, գրառումներ են արված այլ լեզուներով, հրեշների պատկերներ և անգամ հռոմեական թվեր կան։

Լատիներեն գրառումներ և հռոմեական թվեր

Թղթադրամների վրա արված լատիներեն գրառումները թարգմանաբար նշանակում են «սկզբի ժամանակը», «դարի նոր կարգը», «շատերից միակը»։ Այս գրառումների հստակ բացատրություն չկա, սակայն գիտնականներն այն կապում են Մեծ դեպրեսիայի տարիների հետ։

Հռոմեական թվերը գրված են բուրգի հիմքում, սակայն անհասկանալի արտահայտություն են կազմում՝ MDCCLXXVI: Մասնագետները նշում են, որ այս տառերից յուրաքանչյուրը համապատասխանում է մի թվի, և վերծանելով այն ստացվում է 1776 թիվը, որը համապատասխանում է ԱՄՆ անկախության թվականին։

Հրեշ և 13 թիվը

Թղթադրամի վրա հնարավոր է նկատել պատկեր, որը չափազանց նման է երկար ականջի։ Պատկերը շատ փոքր է, և ոմանք այն նմանեցնում են բվի, մյուսները՝ ոսկրերով գանգի, երրորդները՝ այլ հրեշի։

13 թիվը ևս խորհրդանշական է դոլարի թղթադրամի համար։ Այն ինքնուրույն՝ որպես թվանշան, պատկերված չէ դրա վրա, սակայն, օրինակ, արծվի մեկ թաթի ճանկերի թիվը 13 է, ձիթենու ճյուղը 13 պտուղ ունի, թռչնի գլխավերևում 13 աստղկա, բուրգի կողքին խոտի 13 կապոց կա։ Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականույամբ 13 թիվը խորհրդանշում է նախկին գաղութների թիվը, որոնցից էլ հետագայում կազմավորվել է ԱՄՆ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել